Ա․ Լոպուխին
4-6․ Առաջին վարագույրի եզրին կապույտ ճարմանդներ կպատրաստես։ Նույնը կանես վերջին վարագույրի եզրին, որը միացնում է երկու կեսերը։ [4] Հիսուն ճարմանդ կպատրաստես մի վարագույրի համար, հիսուն ճարմանդ էլ՝ վարագույրի եզրի համար։ Ճարմանդները պետք է համապատասխանեն միմյանց։ Կպատրաստես հիսուն ոսկե օղակներ և վարագույրները միմյանց կմիացնես օղակներով։ Այսպիսով կստացվի խորան։ (Սինոդական թարգ․)
Այսպիսով առաջանում են երկու մեծ կտորներ՝ 28 կանգուն երկարությամբ և 20 կանգուն լայնությամբ, որոնք արդեն ոչ թե կարված էին միմյանց, այլ միացված էին 100 երկնագույն ճարմանդների օգնությամբ, որոնք էլ տեղակայված էին ըստ կտորների, ամեն կողմում համապատասխանաբար 50 հատ՝ ճարմանդը ճարմանդի դիմաց և ոսկե օղակներով իրար միացված։ Նշված եղանակով երկու կեսերի միացումը ստեղծում է մեկ վարագույր՝ 28 կանգուն երկարությամբ և 40 կանգուն լայնությամբ։ Այսպիսի չափեր ունեցող վարագույրը դրվում էր խորանի մույթերին այնպես, որ դրա լայնությունը (40 կանգուն) անցնում էր ողջ շենքի և արևմտյան ետևի պատի երկայնքով։ Միայն մեկն իր 20 կանգուն լայնությամբ ծածկում էր սրբարանի 20 կանգուն տարածությունը, երկրորդ վարագույրի 10 կանգունը ծածկում էր սրբությունների սրբության 10 կանգուն հատվածը, իսկ մյուս 10-ը տարածվում էին արևմտյան կողմի վրա, որն էլ հենց 10 կանգուն բարձրություն ուներ (Ելք 26։16):
Այս տեսության վերաբերյալ ճշգրիտ պատկերացում է հաղորդում 33-րդ համարը։ Վերջինիս համաձայն այն վարագույրը, որ բաժանում էր սրբությունների սրբությունը սրբությունից կախված է եղել ամրակներից, որոնք միացնում էին ծածկի երկու կեսերը (ամեն մեկը 20 կանգուն), ինչից էլ հետևում է, որ 20 կանգունը ծածկում էր մինչև սրբությունների սրբությունը եղող տարածքը, այսինքն՝ սրբությունը։ Եվ քանի որ խորանը 30 կանգուն երկարություն ուներ (Ելք 26։16, 18), հետևաբար վարագույրի մնացած 20 կանգուն հատվածից անհրաժեշտ էր միայն 10 կանգունը։ Մնացյալ 10-ը ծածկում էին ետին կողմը, սակայն ոչ մինչև հատակը, քանի որ դրանից պետք է հանել այն մասը, որն օգտագործվում էր մույթերի հաստության համար։ Ներքին ծածկը երկարությամբ ծածկում էր խորանի լայնությունը, սակայն քանի որ դրա երկարությունը 28 կանգուն էր, իսկ խորանի լայնությունը (10 կանգուն դեպի վերև և 20 կանգուն՝ երկու կողքերի բարձրությունը) հավասարվում էր 30 կանգունի։ Հետևաբար թե՛ հյուսիսային, թե՛ հարավային կողմերից, ինչպես նաև արևմտյան կողմից չէր հասնում հատակին, այլ գրեթե մեկ կանգուն հեռու էր մնում, և այս պարագայում չհերիքող 2 կանգունն օգտագործվում էր ճառագայթները ծածկելու համար։ Այս երևույթը պատահական չէր, այլ միտումնավոր. պատշաճ չէր լինի, որ քերովբեների պատկերներով գործվածքը իջներ մինչև գետնին և փոշոտվեր։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Շերտերի կցուածքի մի կողմից մէկ շերտի եզերքին կապոյտ ճարմանդներ պէտք է դնես: Նոյնը պէտք է անես նաեւ երկրորդ կցուածքի արտաքին շերտի եզերքին:
(Արարատ թարգ․) Կցվածքի ծայրի մեկ վարագույրի՝ ծայրի վարագույրի եզրին կպատրաստես կապույտ օղակներ: Եվ այդպես կանես մյուս կցվածքի ծայրի վարագույրի եզրին:
(Գրաբար) Եւ արասցես ճարմանդս կապուտակեայս առ եզերբ միոյ փեղկին ի միոջէ կողմանէ խառնուածսն: Նոյնպէս արասցես եւ առ եզերբ արտաքնոյ փեղկին, երկրորդի խառնուածոյն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: