Ա. Լոպուխին
13-14․ Խորշեր կպատրաստես մաքուր ոսկուց։ [13] Եվ մաքուր ոսկուց երկու շղթաներ կպատրաստես, դրանք կոլորես, և հյուսված շղթաները խորշերին կամրացնես: (Սինոդական թարգ․)
Շղթաները, որոնց մասին խոսվում է այս համարներում, չի կարելի նույնացնել այն շղթաների հետ, որոնց օգնությամբ դատավորների լանջապանակներն ամրանում էին կոճակներին (Ելք 28:22-25)։ Վերջիններիս ամրացման մասին հատուկ կարգադրություն է տրվում (Ելք 28:22)։ Տրամաբանական ենթադրությունն այն է, որ այս համարներում հիշատակվող շղթաները կախված էին օղակներից՝ այդպիսով պահպանելով կոճակ-քարերը իրենց տեղերից դուրս ընկնելուց։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Օղակ ու ճարմանդ կը պատրաստես մաքուր ոսկուց:
(Արարատ թարգ․) Եվ ոսկուց խորշեր կպատրաստես:
(Գրաբար) Եւ արասցես վահանակս յոսկւոյ սրբոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: