Ելից գրքի մեկնություն 28։29

Ա. Լոպուխին

Եվ երբ Ահարոնը սրբարան մտնի, թող միշտ իր սրտի վրա կրի դատաստանի լանջապանակը՝ փորագրված Իսրայելի որդիների անուններով՝ Տիրոջ առջև նրանց հիշելու համար: (Սինոդական թարգ․)[29]
   

   Քահանայապետի կրծքին՝ սրտի մոտ, Իսրայելի որդիների անուններով քարեր կրելը մատնանշում է նրա հոգևոր վերաբերմունքն իր ժողովրդի հանդեպ։ Քահանայապետը ժողովրդին կապված է սիրո ամենամերձ կապերով։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Երբ Ահարոնը սրբարան կը մտնի, նա իր կրծքի վրայ թող կրի Իսրայէլի որդիների անուններով քանդակուած դատաստանի լանջապանակը, որպէսզի Աստծու առաջ յաւիտենապէս պահպանի նրանց յիշատակը:
(Արարատ թարգ․) Եվ երբ Ահարոնը սրբարան մտնի, թող միշտ իր սրտի վրա կրի դատաստանի լանջապանակը՝ փորագրված Իսրայելի որդիների անուններով՝ Տիրոջ առջև նրանց հիշելու համար:
(Գրաբար) Եւ առցէ Ահարոն զանուն որդւոցն Իսրայէլի ի վերայ տախտակի դատաստանին` ի լանջս իւր, ի մտանել իւրում ի սրբութիւնն ի յիշատակ հանապազորդ առաջի Աստուծոյ: