Ելից գրքի մեկնություն 28։31

Ա. Լոպուխին

Եվ եփուդի պատմուճանն ամբողջությամբ կապույտ կպատրաստես։ (Սինոդական թարգ․)[31]
   
   «Մեիլ»-ը, ի տարբերություն եփուդի, եղել է միագույն։ Պատմուճանը կոչվում է «եփուդի պատմուճան», այսինքն՝ եփուդին պատկանող պատմուճան, որն առանց եփուդի չեն կրում։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) «Պճղնաւոր ներքին պատմուճան կը պատրաստես ամբողջութեամբ կապոյտ թելով հիւսուած կտաւից:
(Արարատ թարգ․) Եվ եփուդի պատմուճանը կպատրաստես ամբողջապես կապույտ կտավից:
(Գրաբար) Եւ արասցես վտաւակս պճղնաւորս համակ կապուտակ.