Ա. Լոպուխին
42-43․ Եվ նրանց համար կտավից անդրավարտիքներ կպատրաստես մարմնի մերկությունը ծածկելու համար: Դրանք պետք է մեջքից մինչև ծնկները լինեն: [42] Եվ դրանք պետք է Ահարոնի և նրա որդիների վրա լինեն, երբ վկայության խորան մտնեն կամ երբ սրբարանում մոտենան զոհասեղանին՝ պաշտամունք կատարելու համար: Եվ թող իրենց վրա անօրենություն չկրեն, որ չմեռնեն: Սա պետք է հավիտենական օրենք լինի նրա համար և իրենից հետո իր սերնդի համար: (Սինոդական թարգ․)
«Նադրագի»-ն՝ անդրավարտիքը, որ մեջքից հասնում է մինչև սրունքներ, ծածկում էր մարմնական մերկությունը։ Այս զգեստը կրելը ցույց է տվել քահանաների՝ սեփական մեղավորության գիտակցումը, սուրբ վայրի նկատմամբ աստվածավախ վերաբերմունքը և, այդ ամենի շնորհիվ, մահվանից փրկվելու փաստը։
--------------------------------
[42](Էջմիածին թարգ․) Նրանց համար կտաւից անդրավարտիքներ կը պատրաստես, որպէսզի դրանք նրանց մէջքից մինչեւ սրունքները հասնելով՝ ծածկեն նրանց ամօթոյքը:
(Արարատ թարգ․) Եվ նրանց համար կտավից անդրավարտիքներ կպատրաստես մարմնի մերկությունը ծածկելու համար: Դրանք պետք է մեջքից մինչև ծնկները լինեն:
(Գրաբար) Եւ արասցես նոցա անդրավարտիս կտաւեայս. ծածկել զառականս մարմնոց իւրոց, միջովք չափ եւ բարձիւք չափ
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: