Ա. Լոպուխին
Ահարոնին ու նրա որդիներին կբերես վկայության խորանի դռան մոտ ու նրանց կլվանաս ջրով: (Սինոդական թարգ․)[4]
4-9-րդ համարներում նկարագրվում են նվիրագործման առաջին գործողությունները՝ ջրով լվացումը, զգեստավորումն ու յուղով օծումը:
Ահարոնի և նրա որդիների՝ վկայության խորանում յուրաքանչյուր անգամ ծառայելուն նախորդում էր ձեռքերի և ոտքերի լվացումը (Ելք 30:18-21, 40:30-32): Եվ քանի որ նվիրագործումը մուտք էր հանդիսանում ծառայությունը կատարելու համար ու համարվում էր այդ ծառայության սկիզբը, ուստի ծառայությունն էլ ընդհանուր առմամբ ենթադրում էր ոչ թե ամբողջ մարմնի լվացումը, ինչը ամբողջ ժողովրդի առջև ոչ պատշաճ մերկացում էր ենթադրում (Ղևտ. 8:3, 6), այլ սովորական՝ միայն ձեռքերի և ոտքերի լվացումը: Մարմնական մաքրության անհրաժեշտության ուղեցույց լինելով հանդերձ՝ այս լվացումը խոսում էր նաև հոգևոր ա՛յն մաքրության մասին, որով պետք է նվիրագործվողներն առանձնանային իբրև Աստծո ծառաներ:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դռան մօտ եւ նրանց կը լուանաս ջրով:
(Արարատ թարգ․) Եվ Ահարոնին ու նրա որդիներին կմոտեցնես վկայության խորանի մուտքին ու նրանց կլվանաս ջրով:
(Գրաբար) Եւ զԱհարոն եւ զորդիս նորա մատուսցես ի դուռն խորանին վկայութեան. եւ լուասցես զնոսա ջրով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: