Ա. Լոպուխին
40-41. Մեկ գառան հետ կմատուցես մեկ տասներորդ բաժին ընտիր ալյուրով և մեկ քառորդ գավաթ զտված յուղով շաղախված զանգված և մեկ քառորդ գավաթ գինի՝ հեղելու ընծայի համար: [40] Եվ մյուս գառը կմատուցես երեկոյան։ Այն կընծայես առավոտյան հացի ընծայի և նրա հեղելու ընծայի պես՝ որպես անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար: (Սինոդական թարգ․)
Համընդհանուր օրենքի համաձայն (Թվ. 15)՝ արյունոտ զոհաբերությունը միավորվում է հացի ընծայման հետ, ինչի համար հրահանգվում է օգտագործել երեք կիլոգրամ ընտիր ալյուր, մեկուկես լիտր զտված յուղ և նույնքան գինի: Անարյուն զոհի համար գործածվում էին այն նյութերը, որոնք տրվել էին Արարչի կողմից իբրև մարդկային կյանքի ապահովման ու երկրային կյանքի գոյատևման հիմնական միջոցներ (Սաղմ. 103:14-15), և այդ իսկ պատճառով այստեղ արտահայտվում է զոհաբերության ամբողջական, առավել ընդգծված իմաստը՝ անձնազոհության գաղափարը:
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) Ամէն մի գառան հետ կը բերես նաեւ շուրջ մէկուկէս լիտր զտուած իւղ՝ շաղուած երեք կիլոգրամ ընտիր ալիւրի հետ, ինչպէս նաեւ մէկուկէս լիտր գինի իբրեւ ընծայ:
(Արարատ թարգ․) Մեկ գառան հետ կմատուցես մեկ տասներորդ բաժին ընտիր ալյուրով և մեկ քառորդ գավաթ զտված յուղով շաղախված զանգված և մեկ քառորդ գավաթ գինի՝ հեղելու ընծայի համար:
(Գրաբար) Եւ տասանորդ նաշհոյ` մզեալ իւղով թրմեալ. եւ զչորրորդ դորակի գինւոյ` նուէր առ մի գառնն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: