Ա. Լոպուխին
5-6. Եվ կվերցնես զգեստները, Ահարոնին կհագցնես շապիկը, եփուդի պատմուճանը, եփուդը և լանջապանակը ու եփուդի ժապավենով կգոտևորես նրան: [5] Նրա գլխին կդնես խույրը, և խույրի վրա՝ սուրբ պսակը: (Սինոդական թարգ․)
Լվացումը նախորդում է վկայության խորանին ծառայելուն, ինչը նաև պահանջում է համապատասխան կերպով զգեստավորում (Ելք 28:3-4): Այդ իսկ պատճառով, որպես վկայության խորանի ապագա ծառայողներ, սկզբում Ահարոնը, իսկ այնուհետև՝ նրա որդիները զգեստավորվում են հոգևոր սպասավորություն իրականացնելուն հատուկ զգեստներով և ստանում են իրենց դասին համապատասխան առաջին նշանները:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Զգեստներն առնելով՝ քո եղբայր Ահարոնի ներքնազգեստի վրայ կը հագցնես երկարաւուն պատուճանը, վակասն ու լանջապանակը: Լանջապանակը կ՚ամրացնես վակասին:
(Արարատ թարգ․) Եվ կվերցնես զգեստները, Ահարոնին կհագցնես շապիկը, եփուդի պատմուճանը, եփուդը և լանջապանակը ու եփուդի ժապավենով կգոտևորես նրան:
(Գրաբար) Եւ առեալ զպատմուճանսն զգեցուսցես Ահարոնի եղբաւր քում. եւ զպարեգաւտս պճղնաւորս ի վերայ ներքնակացն. եւ զվակասն. եւ զտախտակն. եւ պնդեսցես զտախտակն ընդ վակասն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: