Ելից գրքի մեկնություն 29։7

Ա. Լոպուխին

Եվ կվերցնես օծության յուղից, այն կհեղես նրա գլխին ու կօծես նրան: (Սինոդական թարգ․)[7]
   
   Հատուկ պատրաստված յուղով Ահարոնի օծումը (Ելք 30:22-25) և յուղի հեղումը նրա գլխին (Սաղմ. 132:2) ենթադրում էին օծվողի «սրբացումը» (Ելք 30:30; Ղևտ. 8:12): Ինչպես որ սրբագործված մյուռոնն էր առանձնանում առօրյա կիրառման համար օգտագործվող յուղերից (Ելք 30:30-32), այնպես էլ նրանով օծված իրերն ու անձինք էին սրբագործվում և սահմանվում էին սուրբ գործերի համար: Այս իմաստով է, որ քահանայապետի վերաբերյալ օգտագործվում է հետևյալ արտահայտությունը. «Նրա գլխին կա օծության յուղը, ու նա սուրբ է, որպեսզի կրի սուրբ զգեստները» (Ղևտ. 21:10, հմմտ. 21:12): Ուրիշների կարծիքով՝ յուղով օծումը նշան էր, որը խոսում էր Ահարոնին շնորհված այն հատուկ զորության մասին, որը նրան անհրաժեշտ էր իր ծառայությունը կատարելու համար: Սակայն Աստվածաշունչը հիմքեր չի տալիս նման ընկալման համար:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Կը վերցնես օծութեան իւղից, կը քսես նրա գլխին եւ կ՚օծես նրան:
(Արարատ թարգ․) Կվերցնես օծության յուղը, այն կհեղես նրա գլխին և կօծես նրան:
(Գրաբար) Եւ առցես յիւղոյ անտի աւծման, եւ արկցես ի գլուխ նորա, եւ աւծցես զնա: