Ելից գրքի մեկնություն 3։13

Ա. Լոպուխին 

Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և ասում եմ նրանց. «Ձեր հայրերի Աստվածն է ինձ ուղարկել ձեզ մոտ»: Եվ եթե ինձ հարցնեն, թե՝ «Ի՞նչ է Նրա անունը», ի՞նչ ասեմ նրանց»: (Սինոդական թարգ․)[13]
   
   Հանձնարարությունն իրականացնելու համար Մովսեսը նոր խոչընդոտ է տեսնում՝ ի դեմս ժողովրդի: Վերջինս կարող է հարցնել Մովսեսին, թե «ի՞նչ է այդ հայրերի Աստծո անունը, Որը երևացել է քեզ»: Ի՞նչ պատասխան տալ նրանց: Հրեաները կցանկանան աստվածային անվան մեջ տեսնել այնպիսի հատկություններ, որոնք անկասկած կերաշխավորեին Նրա՝ Եգիպտոսից դուրս հանելու խոստումը:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց Աստծուն. «Ես կը գնամ իսրայէլացիների մօտ ու նրանց կ՚ասեմ. «Ձեր հայրերի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»: Եւ եթէ նրանք հարցնեն ինձ, թէ ի՞նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»:
(Արարատ թարգ․)Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և կասեմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն է ինձ ուղարկել ձեզ մոտ”: Եվ եթե ինձ հարցնեն, թե՝ “Ի՞նչ է Նրա անունը”, ի՞նչ ասեմ նրանց»:
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս ցԱստուած. Ահա ես երթեալ առ որդիսն Իսրայէլի, ասիցեմ ցնոսա, Աստուած հարցն ձերոց առաքեաց զիս առ ձեզ. եւ հարցանիցեմ զիս` թէ զի՞նչ անուն է նորա. զի՞նչ ասացից ցնոսա: