Ելից գրքի մեկնություն 30։1

Ա. Լոպուխին

1-2․ Եվ խնկարկության համար զոհասեղան կպատրաստես, սատիմի փայտից կպատրաստես այն: [1] Դրա երկարությունը թող մեկ կանգուն լինի, լայնությունը՝ մեկ կանգուն, և թող քառակուսի լինի՝ երկու կանգուն բարձրությամբ: Անկյուններում՝ սեղանին միաձույլ, թող եղջյուրներ լինեն: (Սինոդական թարգ․)
   
   Խնկարկության սեղանի անվանումը որպես զոհասեղան, այսինքն՝ անվանակոչումն այնպես, ինչպես որ կոչվում էր զոհ մատուցելու համար նախատեսված խորանը, հստակ կերպով ցույց է տալիս, որ ընծաները, որոնք դրվում էին խնկարկության սեղանի վրա, նույնպես Բարձրյալին նվիրված զոհաբերություններ էին: Խնկարկության խորանի եղջյուրները նրանից էին դուրս գալիս և նրա հետ կազմում էին մի ամբողջականություն (Ելք. 27:2):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Խնկարկութեան սեղան կը պատրաստես կարծր փայտից:
(Արարատ թարգ․) Եվ խնկարկության համար սեղան կպատրաստես, սատիմի փայտից կպատրաստես այն:
(Գրաբար) Եւ արասցես սեղան խնկակալ խնկոց յանփուտ փայտից: