Ա. Լոպուխին
33-34․ Տերն ասաց Մովսեսին. «Ով որ մեղանչել է Իմ առջև, նրան կջնջեմ Իմ գրքից: [33] Իսկ հիմա գնա՛ ու ժողովրդին տա՛ր այնտեղ, ուր քեզ ասացի: Ահա Իմ հրեշտակը կգնա քո առջևից, բայց Իմ այցելության օրը նրանց մեղքը իրենց վրա պիտի դնեմ»: (Սինոդական թարգ․)
Օրենքը, որը խախտողները հրեաներն էին, պահանջում է մեղավորի պատիժը (Ելք 22), և քանի որ մեկի արդարությունը չի արդարացնում մյուսին (Եզեկ. 18:20), ուստի Մովսեսի ինքնազոհողությունը չի կարող ընդունվել: Մեղավորները կպատժվեն, բայց ոչ թե հիմա, այլ երբ որ ժողովրդի ներկայիս մեղքին կգումարվեն նաև հետագա մեղքերը: Սակայն մինչ այդ ժամանակի վրա հասնելը Մովսեսը պետք է մնա Իսրայելի առաջնորդը. «Առաջնորդի՛ր այս ժողովրդին»: Ընդ որում, ինչպես և առաջ էր, նա պետք է առաջնորդի անմիջապես Աստծո գործակցությամբ. «Ահա Իմ հրեշտակը կգնա քո առաջից»: Ոչ թե ժողովրդին, այլ անձամբ Մովսեսին է խոստացվում Աստծո առաջնորդությունը, և սա մեղանչած Իսրայելի դեմ Բարձրյալի զայրույթի վկայություններից մեկն է:
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Ես իմ մատեանից կը ջնջեմ նրան, ով մեղանչել է իմ դէմ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Իմ Գրքից Ես կջնջեմ նրան, ով մեղանչել է Իմ դեմ:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Եթէ ոք մեղաւ առաջի իմ, ջնջեցից զնա ի դպրութենէ իմմէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: