Ա. Լոպուխին
5-6․ Այդ տեսնելով՝ Ահարոնը դրա առջև զոհասեղան շինեց և ի լուր ամենքի՝ հայտարարեց. «Վաղը Տիրոջ տոնն է»: [5] Հաջորդ օրը նրանք առավոտյան շուտ արթնացան և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին, ապա ժողովուրդը նստեց ուտելու և խմելու, որից հետո վեր կացավ պարելու: (Սինոդական թարգ․)
«Վաղը Տիրոջ տոնն է» խոսքով Ահարոնը ջանում էր ուղղել ոսկե հորթի հանդեպ ժողովրդի ընկալումը. ըստ Ահարոնի՝ այն հանդիսանում էր անտեսանելի Տիրոջ պատկերը: Սակայն նոր աստծո պատվին իրականացված տոնակատարության հեթանոսական բնույթն ապացուցում է, որ ժողովրդի մեծամասնությունը մնացել էր իր համոզմունքին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց: Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»:
(Արարատ թարգ․) Այդ տեսնելով՝ Ահարոնը դրա առջև զոհասեղան շինեց և ի լուր ամենքի՝ հայտարարեց. «Վաղը տոն է Տիրոջ համար»:
(Գրաբար) Եւ իբրեւ ետես Ահարոն` շինեաց սեղան առաջի նորա: Եւ քարոզ կարդաց Ահարոն` եւ ասէ. Տաւն Տեառն առ վաղիւ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: