Ա. Լոպուխի
Ժողովուրդը, լսելով այս խիստ խոսքերը, ողբ արեց, և ոչ ոք իր վրա զարդեր չկրեց: (Սինոդական թարգ․)[4]
Աստծուց անտեսվելով՝ Իսրայելը գիտակցեց իր սեփական թուլությունը՝ շրջապատված լինելով երկրի վրա եղող զորավոր ազգերով, հասկացավ, որ իր ուժերին ապավինած՝ նա ապագայում ոչնչի չի կարող հասնել, բացի այն նույն գերությունից և չարչարանքներից, որոնք որ ապրում էր Եգիպտոսում: Հենց այս գիտակցումն էլ ժողովրդի մեջ արթնացրեց զղջման զգացողություն, որն արտահայտվեց սգի և զարդեր չկրելու միջոցով:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ժողովուրդը, լսելով այդ խիստ խօսքերը, մեծ սուգ արեց, սգաւորի զգեստներ հագաւ, ոչ ոք իր վրայ զարդ չկրեց:
(Արարատ թարգ․) Երբ ժողովուրդը լսեց այս խիստ խոսքերը, սուգ արեց, և ոչ ոք իր վրա զարդեր չկրեց,
(Գրաբար) Եւ լուեալ ժողովրդեանն զբանն զայն չար, սուգ առին սգաւորք. եւ ոչ առ այր զզարդ զանձամբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: