Ելից գրքի մեկնություն 34։28

Ա. Լոպուխին

28-29․ Եվ Մովսեսն այնտեղ՝ Տիրոջ մոտ մնաց քառասուն օր և քառասուն գիշեր, հաց չկերավ ու ջուր չխմեց, և տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը՝ տասնաբանյան: [28] Երբ Մովսեսն իջավ Սինա լեռից, վկայության երկու տախտակները Մովսեսի ձեռքին էին լեռից իջնելու ժամանակ: Եվ Մովսեսը չգիտեր, որ իր դեմքը շողարձակում էր այն պատճառով, որ Աստված խոսել էր իր հետ: (Սինոդական թարգ․)
   
   Մովսեսի դեմքից շողացող ճառագայթներն Աստծուն մոտենալու արդյունք էին: Մարգարեի դեմքը շողշողում էր և նրա ողջ մարմինը մաքրված էր:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Մովսէսը Տիրոջ հետ էր քառասուն օր ու քառասուն գիշեր: Նա հաց չկերաւ, ջուր չխմեց եւ տախտակների վրայ գրի առաւ ուխտի խօսքերը՝ տասը պատուիրանները:
(Արարատ թարգ․) Եվ քառասուն օր ու քառասուն գիշեր Մովսեսը մնաց այնտեղ՝ Տիրոջ մոտ: Հաց չկերավ և ջուր չխմեց և տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները:
(Գրաբար) Եւ էր Մովսէս առաջի Տեառն զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. հաց ոչ եկեր, եւ ջուր ոչ արբ. եւ գրեաց ի վերայ տախտակացն զբանս ուխտի` զտասն պատգամացն: