Ա. Լոպուխին
8-9. Մովսեսն իսկույն խոնարհվեց մինչև գետին և երկրպագեց Աստծուն: [8] Եվ ասաց. «Ո՛վ Տեր, եթե ես Քո առաջ բարեհաճություն գտա, ապա ուրեմն թող Տերը գնա մեզ հետ, քանի որ սա խստապարանոց ժողովուրդ է: Ների՛ր մեր անօրենություններն ու մեր մեղքերը և մեզ Քո ժառանգությունը դարձրու»: (Սինոդական թարգ․)
Խոնարհվելով Տիրոջ ողորմության առջև՝ Մովսեսը խնդրում է, որպեսզի ապագայում Նա հայտնի Իր ներկայությունը Իսրայելի մեջ որպես Տեր («Ադոնայ») և Իր ամենակարողությամբ ի չիք դարձնի ժողովրդի խստակամությունը, իսկ այժմ էլ ների նրա մեղքերը՝ դարձնելով Իրեն բաժնեկից: Ուխտի մեջ ներառելու հիմնապատճառն Աստծո ողորմությունն է, իսկ Նրա արդարադատությունն էլ պատճառ է դառնում, որ մեղքը անպատիժ չմնա: Այս երկու «դրդապատճառներն» գործում են ազգի հետագա կառավարման ընթացքում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Մովսէսն իսկոյն խոնարհուելով՝ երկրպագութիւն արեց
(Արարատ թարգ․) Մովսեսն իսկույն խոնարհվեց մինչև գետին ու երկրպագեց:
(Գրաբար) Եւ երագեաց Մովսէս խոնարհ երկիր եպագ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: