Ելից գրքի մեկնություն 35։30

Ա. Լոպուխին

30-34. Եվ Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին․ «Տեսե՛ք, Տերը ընտրեց հենց Բեսելիելին՝ Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդուն: [30] Եվ լցրեց նրան Աստծո Հոգով, իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամեն տեսակ ճարտարությամբ։ Պատրաստելու համար արվեստի գործեր և աշխատելու ոսկու, արծաթի և պղնձի վրա։ Եվ ընդելուզելու համար քարեր տաշելու, փայտերի վրա փորագրելու և ցանկացած արվեստի գործ կատարելու համար։  Նաև ուրիշներին սովորեցնելու կարողություն դրեց նրա և Դանի ցեղից Աքիսամայի որդի Ոհողիաբի սրտերում: (Սինոդական թարգ․)
   
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 31:2-6
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Տեսէ՛ք, Աստուած ընտրել է յատկապէս Յուդայի ցեղից Բեսելիէլին՝ Ուրիի որդուն, որը որդին էր Ովրի:
(Արարատ թարգ․) Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Տերն անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս ցորդիսն Իսրայէլի. Տեսէք` զի կոչեաց Աստուած յանուանէ զԲեսելիէլ զՈւրիեան` զորդի Ովրայ յազգէ Յուդայ.