Ելից գրքի մեկնություն 36։20

Ա. Լոպուխին

20-34․ Եվ խորանի համար սատիմի փայտից մույթեր պատրաստեց և կանգնեցրեց դրանք: [20] Մույթի երկարությունը տասը կանգուն էր, իսկ յուրաքանչյուր մույթի լայնությունը՝ մեկուկես կանգուն: Ամեն մույթի վրա դրեց իրար ագուցված երկու ծղնի: Այդպես պատրաստեց խորանի բոլոր մույթերը: Եվ խորանի հարավային կողմի համար այդպիսի քսան մույթեր պատրաստեց: Եվ այդ քսան մույթերի համար պատրաստեց արծաթե քառասուն խարիսխ՝ մեկ մույթի համար երկու խարիսխ, և մյուս մույթի համար ևս՝ երկու խարիսխ: Իսկ խորանի մյուս՝ հյուսիսային կողմի համար նա պատրաստեց ևս քսան մույթ։ Եվ քառասուն արծաթե խարիսխ. երկու խարիսխ մեկ մույթի համար, և երկու խարիսխ մյուս մույթի համար: Իսկ խորանի ետևի՝ արևմտյան կողմի համար պատրաստեց վեց մույթեր: Եվ երկու մույթեր կանգնեցրեց խորանի ետևի կողմի անկյուններում: Ներքևի կողմից դրանք կցված էին միմյանց, իսկ վերևի կողմից մեկ օղակով միացած էին իրար։ Այսպես արեց դրանք երկու անկյուններում: Այսպիսով՝ ստացվեց ութ մույթ՝ իրենց տասնվեց արծաթե խարիսխներով. յուրաքանչյուր մույթի համար՝ երկու խարիսխ: Եվ սատիմի փայտից նիգեր պատրաստեց. հինգը՝ խորանի մի կողմի մույթերի համար։ Հինգը՝ խորանի մյուս կողմի մույթերի համար, և ևս հինգ նիգեր՝ խորանի ետևի կողմի մույթերի համար: Եվ պատրաստեց նաև մեջտեղի նիգը, որն անցնում էր մույթերի միջով՝ մի ծայրից մինչև մյուս ծայրը: Մույթերը ոսկով պատեց, ինչպես և ոսկուց պատրաստեց այն օղակները, որոնց մեջ էին մտնում նիգերը, և նիգերն էլ ոսկով պատեց: (Սինոդական թարգ․)
   
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 26:15-30
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Խորանի երկու մոյթերը պատրաստեց կարծր փայտից եւ դրեց ուղղահայեաց դիրքով:
(Արարատ թարգ․) Եվ վրանի համար սատիմի փայտից տախտակներ կանգնեցրեց:
(Գրաբար) Եւ արար զերկուս սիւնս խորանին յանփուտ փայտից կանգնաւորս: