Ելից գրքի մեկնություն 37։25

Ա. Լոպուխին

25-28․ Եվ խնկարկության սեղանը պատրաստեց սատիմի փայտից: Դրա երկարությունը մեկ կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երկու կանգուն: Դրա եղջյուրները իրենից էին դուրս գալիս: [25] Եվ մաքուր ոսկով պատեց այն, դրա վերևի մասը, դրա շուրջբոլորը և եղջյուրները: Եվ շուրջանակի մի ոսկյա պսակ պատրաստեց: Եվ դրա համար պսակի տակից՝ դրա երկու կողմերից երկու ոսկյա օղակներ պատրաստեց՝ դրանց մեջ ձողեր անցկացնելու և սեղանը դրանցով վերցնելու համար: Ձողերը պատրաստեց սատիմի փայտից ու դրանք պատեց ոսկով: (Սինոդական թարգ․)
   
   Խնկարկության սեղանի պատրաստումը:
   Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 30:1-5
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Նա ոսկեպատ զոհասեղանը պատրաստեց կարծր փայտից: Այն քառակուսի էր. հինգ կանգուն էր երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը, եւ երեք կանգուն՝ բարձրութիւնը: Դրա եղջիւրաւոր անկիւնները զոհասեղանի հետ միաձոյլ էին:
(Արարատ թարգ․) Եվ խնկարկության սեղանը պատրաստեց սատիմի փայտից: Դրա երկարությունը մեկ կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երկու կանգուն: Դրա եղջյուրներն իրենից էին:
(Գրաբար) Սա արար զսեղանն ոսկիապատ յանփուտ փայտից, ի հինգ կանգնոյ զերկայնութիւն նորա, եւ ի հինգ կանգնոյ զլայնութիւն նորա, չորեքկուսի. եւ յերից կանգնոց զբարձրութիւն նորա, եւ զեղջեւրս նորա անդստին ի նմանէ: