Ա. Լոպուխին
21-26. Ահա այն ամենը, ինչ պահանջվել է վկայության խորանի համար, որը ղևտացիների սպասավորության համար Մովսեսի պատվերով հաշվարկեց Ահարոնի որդի Իթամարը: [21] Եվ Հուդայի ցեղից Բեսելիելը, ով Ովրի որդի Ուրիի որդին էր, արեց այն ամենը, ինչ Տերը հրամայել էր Մովսեսին: Եվ նրա հետ էր Դանի ցեղից Աքիսամայի որդի Ոհողիաբը, ով փորագրիչ էր, հմուտ արհեստավոր և կապույտ, ծիրանագույն ու մուգ կարմիր կտավների և նրբահյուս բեհեզի վրա նկարազարդող: Ամբողջ ոսկին, որ օգտագործվեց սրբարանի բոլոր գործերի համար, այսինքն՝ նվիրաբերված ոսկին, կշռում էր քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի։ Մարդահամարի ենթարկված ժողովրդի բերած արծաթը կշռում էր հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի: Մարդահամար անցած յուրաքանչյուր քսան տարեկան և ավելի բարձր անձը, որ կազմում էր վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն մարդ, տվեց սիկղի կեսը՝ ըստ սրբարանի սիկղի: (Սինոդական թարգ․)
Ժողովրդի նվիրաբերությունների ընդհանուր գումարը: Համընդհանուր կարգի համաձայն՝ մեկ տաղանդը հավասար էր 3.000 սիկղի, հետևաբար՝ 29 տաղանդ և 730 սիկղ ոսկին (24-րդ համար) միասին կազմում են 87.730 սիկղ ոսկի: Ընդունելով, որ մեկ սիկղը կշռում է 3 ոսկուց քիչ ավելի՝ կստանանք շուրջ 3.000 ֆունտ ոսկի:
Հավաքվել էր 100 տաղանդ և 1.775 սիկղ արծաթ (25-րդ համար), այսինքն՝ ընդհանուր 301.775 սիկղ: Եվ քանի որ արծաթե սիկղը հավասար էր այժմյան ռուսական 80 կոպեկին, ուստի արծաթի գինը հասնում էր 241.420 ռուբլու (այդ գումարը համարժեք է մոտավորապես 5 տոննա արծաթի - ծանոթ. խմբ.):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Ահա վկայութեան խորանի կառուցման պայմանը. կառուցել այնպէս, ինչպէս Աստուած հրամայել էր Մովսէսին, որպէսզի ղեւտացիները Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով այնտեղ պաշտամունք կատարեն:
(Արարատ թարգ․) Ահա այն ամենը, ինչ պահանջվել է խորանի, այսինքն վկայության խորանի համար, որը ղևտացիների սպասավորության համար հաշվարկեց Ահարոնի որդի Իթամարը, ինչպես պատվիրել էր Մովսեսը:
(Գրաբար) Եւ այս էր պայման խորանին վկայութեան. որպէս հրաման ետ Մովսիսի կազմել զպաշտաւնն Ղեւտացւոցն ի ձեռն Իթամարայ որդւոյ Ահարոնի քահանայի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: