Ա. Լոպուխին
9-20․ Եվ կառուցեց գավիթը. դեպի հարավ՝ հարավային կողմի համար պատրաստեց հարյուր կանգուն երկարությամբ նուրբ բեհեզյա վարագույրներ: [9] Դրանց սյուները քսան հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ։ Սյուների բևեռները և դրանց ճանկերն արծաթից էին: Եվ հյուսիսային կողմի վարագույրներն ունեին հարյուր կանգուն երկարություն: Սյուները քսան հատ էին, և դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ: Սյուների բևեռները և դրանց ճանկերն արծաթից էին: Եվ արևմտյան կողմի վարագույրներն ունեին հիսուն կանգուն երկարություն: Դրանց սյուները տասը հատ էին, և դրանց խարիսխները՝ տասը հատ: Սյուների բևեռները և դրանց ճանկերն արծաթից էին: Եվ դեպի արևելք՝ արևելյան կողմի վարագույրներն ունեին հիսուն կանգուն երկարություն: Մեկ կողմի վարագույրները տասնհինգ կանգուն երկարություն ունեին, դրանց սյուները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ: Եվ մյուս կողմի վարագույրները տասնհինգ կանգուն երկարություն ունեին: Դրանց սյուները երեք հատ էին, և դրանց խարիսխները՝ երեք հատ: Գավթի բոլոր կողմերի վարագույրները նրբահյուս բեհեզից էին: Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների բևեռները և դրանց ճանկերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ: Գավթի բոլոր սյուները միմյանց կցված էին արծաթե կապերով: Գավթի մուտքի վարագույրը պատկերազարդ էր՝ պատրաստված կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից ու նրբահյուս բեհեզից: Դրա երկարությունը քսան կանգուն էր, ամբողջ լայնքի բարձրությունը՝ հինգ կանգուն, գավթի վարագույրների նման: Եվ դրանց սյուները չորս հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ չորս հատ, դրանց բևեռները՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, և կապերը՝ արծաթից: Խորանի ու գավթի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին: (Սինոդական թարգ․)
Վկայության խորանի գավթի կառուցվածքը:
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 27:9-19
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Կառուցեց մի բակ, որ դէպի հարաւ էր նայում: Բակի առագաստները նրբահիւս բեհեզից էին՝ հարիւր կանգուն երկարութեամբ:
(Արարատ թարգ․) Եվ կառուցեց գավիթը. դեպի հարավ՝ հարավային կողմի համար պատրաստեց հարյուր կանգուն երկարությամբ նուրբ բեհեզյա վարագույրներ:
(Գրաբար) Եւ արար զսրահն որ հայէր ընդ հարաւ. եւ զառագաստ սրահին ի բեհեզոյ մանելոյ հարիւր առ հարիւր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: