Ելից գրքի մեկնություն 40։33

Ա. Լոպուխին

Մովսեսը չէր կարողանում մտնել վկայութեան խորան, որովհետև ամպը ծածկել էր այն, և խորանը լցված էր Տիրոջ փառքով: (Սինոդական թարգ․)[33]
   
   Տիրոջ փառքը հասարակ մահկանացուի համար ահարկու, «լափող կրակի» (Ելք. 24:17) տեսք ուներ, ինչն էլ Մովսեսին խոչնդոտում էր մուտք գործել վկայության խորան: Բացի այդ՝ վկայության խորան մուտք գործելու համար անհրաժեշտ էր Տիրոջ կողմից հատուկ հրաման ստանալ (Ելք. 24:16,18):
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Մովսէսը չէր կարողանում մտնել վկայութեան խորան, որովհետեւ ամպը ծածկել էր այն, եւ խորանը լցուած էր Տիրոջ փառքով:
(Արարատ թարգ 40:35) Եվ Մովսեսը չէր կարողանում մտնել վկայության խորանը, որովհետև ամպը ծածկել էր այն, և խորանը լի էր Տիրոջ փառքով:
(Գրաբար) Եւ ոչ կարէր Մովսէս մտանել ի խորանն վկայութեան, զի ծածկեաց զնա ամպն, եւ լի եղեւ փառաւք Տեառն: