Ելից գրքի մեկնություն 5։1

Ա․ Լոպուխին

Եվ ապա Մովսեսն ու Ահարոնը եկան փարավոնի մոտ և ասացին. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ Ինձ համար տոն կատարի անապատում»»: (Սինոդական թարգ․)[1]
   

   Թե ինչով է բացատրվում ծերակույտի բացակայությունը (Ելք 3:18)՝ դժվար է ասել: Կարծիք կա, որ ժամանակի ընթացքում, երբ Ահարոնը նշանակվեց իբրև Մովսեսի օգնական (Ելք 4:15-16), նրան փոխանցվեցին պատվիրակության գործին մասնակցելու ծերակույտի իրավունքները («կասեք», Ելք 3:18): Այդ կարծիքը, սակայն, աստվածաշնչային որևէ հիմք չունի: Ծերակույտը չէր ստանձնել «Մովսեսի խոսնակը» լինելու առաքելությունը (Ելք 4:16): Հուդայական ավանդապատումը ծերակույտին չհիշատակելը բացատրում է այն բանով, որ փարավոնի մոտ գնալիս նրանք մեկը մյուսի հետևից լքեցին Մովսեսին ու Ահարոնին:
   Ժողովրդին ազատ արձակելու խնդրանքը՝ «Է»-ին՝ հրեաների ազգային Աստծուն ծառայելու համար, պետք է որ բավականին տրամաբանական թվար փարավոնի աչքին (տե՛ս 3-րդ գլխի 18-րդ համարի բացատրությունը), և բավականին սովորական՝ հաշվի առնելով այն ժամանակների բարքերը: Ըստ Հերոդոտոսի վկայության, որը հաստատվում է եգիպտացի հետազոտողների կողմից, Եգիպտոսում մի ժամանակ գոյություն է ունեցել այսպիսի սովորույթ՝ ուղևորվել համապատասխան քաղաքներ՝ տոնախմբություն կատարելու այդ քաղաքներում պաշտելի համարվող աստծու համար:

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այնուհետեւ Մովսէսն ու Ահարոնը եկան փարաւոնի մօտ ու ասացին նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ իմ պատուին տօն կատարի անապատում»»:
(Արարատ թարգ․) Եվ ապա Մովսեսն ու Ահարոնը եկան և ասացին փարավոնին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ Ինձ համար տոն կատարի անապատում”»:
(Գրաբար) Եւ ապա մտին Մովսէս եւ Ահարոն առաջի փարաւոնի, եւ ասեն ցնա. Այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. Արձակեա զժողովուրդ իմ, զի արասցես ինձ տաւն յանապատի: