Ա․ Լոպուխին
9-12․ Մովսեսը այս բանը հաղորդեց Իսրայելի որդիներին, բայց նրանք չլսեցին նրան փոքրոգության և տաժանակիր աշխատանքի պատճառով: [9] Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մտի՛ր ու խոսի՛ր եգիպտացիների արքա փարավոնի հետ, որպեսզի նա Իսրայելի որդիներին արձակի իր երկրից»: Եվ Մովսեսը խոսեց Տիրոջ առջև՝ ասելով. «Ահա Իսրայելի որդիներն ինձ չեն լսում, ուրեմն փարավոնն ինձ ինչպե՞ս կլսի, չէ՞ որ ես ծանրախոս եմ»: (Սինոդական թարգ․)
Մխիթարական խոստումը համապատասխան ազդեցություն չթողեց ժողովրդի վրա վերջինիս թուլակամության, համբերության բացակայության պատճառով (Ելք 24:4, Հոբ 21:4), ինչն էլ հետևանքն էր նրանց կատարած ծանր աշխատանքների: Այս հանգամանքը, որը պայմանավորելու էր փարավոնի կողմից նոր, անխուսափելի մերժումը անճարտար մարդու՝ համոզելու կարողության բացակայության պատճառով, Մովսեսին ստիպում է վճռականորեն հրաժարվել իր վրա դրված հանձնարարության իրագործումից:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Մովսէսը այս բանը հաղորդեց իսրայէլացիներին, բայց նրանք չլսեցին նրան վհատութեան եւ տաժանակիր աշխատանքի պատճառով:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, սակայն նրանք, սրտմտած լինելով և տաժանակիր ծառայության պատճառով, չլսեցին Մովսեսին:
(Գրաբար)Խաւսեցաւ Մովսէս այնպէս ընդ որդիսն Իսրայէլի, եւ ոչ անսացին նմա ի կարճմտութենէ, եւ ի խիստ գործոյն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: