Ելից գրքի մեկնություն 8։28

Ա․ Լոպուխին

Եվ փարավոնն ասաց. «Ես կարձակեմ ձեզ, որ գնաք և անապատում զոհ մատուցեք ձեր Տեր Աստծուն, միայն թե հեռու չգնաք: Արդ, աղոթեցե՛ք նաև ինձ համար»: (Սինոդական թարգ․)[28]
   
   Հրեաներին ազատ արձակելու փարավոնի համաձայնությունը նրա հոժար կամքով չէր, այլ նա ստիպված էր այդպես վարվել: Իր համաձայնությունը տալով հանդերձ, սակայն, փարավոնը վախենում է զրկվել ձրի աշխատուժից. «Հեռու չգնաք»:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Փարաւոնն ասաց. «Ես արձակում եմ ձեզ, անապատում զո՛հ մատուցէք ձեր տէր Աստծուն: Միայն թէ հեռու չգնաք: Արդ, նաեւ ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը»:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնն ասաց. «Ես կարձակեմ ձեզ, որ գնաք և անապատում զոհ մատուցեք ձեր Տեր Աստծուն, միայն թե հեռու չգնաք: Արդ, աղոթեք նաև ինձ համար»:
(Գրաբար) Եւ ասէ փարաւոն. Ե՛ս արձակեմ զձեզ, և զոհեսջիք Տեառն Աստուծոյ ձերում յանապատի. այլ մի՛ ուրեք հեռի ձգիցիք երթալ և արդ՝ աղօ՛թս արարէք վասն իմ առ Տէր։