Ա․ Լոպուխին
1-5․ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ ու նրան ասա՛, որ այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ: [1] Որովհետև եթե չուզենաս արձակել և շարունակես պահել նրանց։ Ահա Տիրոջ ձեռքը կիջնի քո դաշտում եղած անասունների, ձիերի, էշերի, ուղտերի, եզների ու ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի: Եվ Տերը կառանձնացնի Իսրայելի անասուններին և Եգիպտոսի անասուններին, և Իսրայելի որդիների ոչ մի անասուն չի սատկի»»: Եվ Տերը ժամանակ սահմանեց՝ ասելով. «Վաղը Տերն այդ բանը պիտի անի այս երկրում»: (Սինոդական թարգ․)
Հինգերորդ պատիժը՝ ծանր ժանտախտը՝ տարածված միայն եգիպտացիների անասունների վրա, համանմանություն ունի հայտնի հին եգիպտական հուշարձաններում պահպանված, ինչպես նաև նոր շրջանի ճանապարհորդների գրառած այն վկայությունների հետ, որոնք վերաբերում էին անասունների համաճարակի, սակայն այս պատուհասը չի կարող նույնականացվել վերոնշյալ համաճարակի հետ և չի բացատրվում բնական պատճառներով: Պատժի բոլոր հանգամանքները, դրա վրա հասնելու կանխագուշակումը (Ելք 9:3), վերջինիս սրընթացությունը (Ելք 9:5), Գեսեմ երկրի՝ այդ պատժից զերծ մնալը (Ելք 9:4), ինչպես նաև պատուհասի ավերիչ ուժը (Ելք 9:3), այս ամենն անկասկած գերբնական, հրաշքով լի հայտնության նշաններ էին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ փարաւոնի մօտ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ, խոսի՛ր նրա հետ ու ասա՛, թե այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. “Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ նրանք պաշտեն Ինձ:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Մուտ առ փարաւոն եւ ասասցես ցնա. Այսպէս ասէ Տէր Աստուածն Եբրայեցւոց. Արձակեա զժողովուրդ իմ զի պաշտեսցեն զիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: