Ելից գրքի մեկնություն 9։16

Ա․ Լոպուխին

Եվ Ես քեզ պահեցի նրա համար, որպեսզի քեզ ցույց տամ Իմ զորությունը, և Իմ անունը հայտնի լինի ողջ երկրում, (Սինոդական թարգ․)[16]
   

   Նա ողջ է մնում նրա համար, որպեսզի անձամբ զգա Տիրոջ՝ Իսրայելի Աստծո ուժը, և դրա հետ մեկտեղ դառնա միջոց՝ Նրան ողջ երկրով մեկ փառաբանելու համար (Ելք 15:14-16):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Ես քեզ խնայեցի այն նպատակով, որ քեզ ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունը յայտնի լինի ողջ երկրում,
(Արարատ թարգ․) Եվ քեզ պահեցի հենց այն պատճառով, որպեսզի Իմ զորությունը ցույց տամ քեզանով, և Իմ անունը հայտնի լինի ամբողջ երկրով մեկ:
(Գրաբար) Եւ վասն այնորիկ պահեցար, զի ի քեզ ցուցից զզաւրութիւն իմ. եւ զի պատմեսցի անուն իմ ընդ ամենայն երկիր: