Ա. Լոպուխին
Եվ կարկուտը հարվածեց Եգիպտոսի ողջ երկիրը, այն ամենը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչև անասուն: Կարկուտը հարված հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականությանը, կոտրատեց դաշտում եղած բոլոր ծառերը: (Սինոդական թարգ․)[25]
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 9:22
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչեւ անասուն: Կարկուտը հարուած հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականութեանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը:
(Արարատ թարգ․) Եվ կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրին՝ դաշտում եղած ամեն մարդուց մինչև անասուն, հարվածեց դաշտի ամբողջ բուսականությանը ու կոտրատեց դաշտի բոլոր ծառերը:
(Գրաբար) Եհար կարկուտն յամենայն երկիրն Եգիպտացւոց զամենայն որ ինչ էր ի դաշտի` ի մարդոյ մինչչեւ յանասուն. եւ զամենայն բանջար որ ի դաշտի էր` եհար կարկուտն. եւ զամենայն փայտ որ ի դաշտս` մանրեաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: