Եսայու մարգարեության մեկնություն 1։12

Ա. Լոպուխին

«Երբ դուք գալիս-կանգնում եք Իմ առջև, ո՞վ է պահանջում ձեզանից, որ գաք ու կոխոտեք Իմ գավիթները»: (Սինոդական թարգ․) [12]
   
   Գալ Աստծո տաճար և ընծաներով հանդերձ կանգնել Աստծո առջև, բայց միևնույն ժամանակ սրտում սնել մերձավորների հանդեպ բացասական զգացմունքներ  (տե՛ս 16-րդ և 17-րդ համարները)՝ դա նշանակում է իզուր ոտք դնել Աստծո տաճարի գավիթների վրա:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) եւ ոչ էլ այն, որ գաք ու կանգնէք իմ առաջ: Ո՞վ խնդրեց դա ձեզնից. մի՛ շարունակէք կոխոտել իմ գաւիթները:
(Արարատ թարգ․) Երբ գալիս եք ինձ պաշտելու, ո՞վ է այդ պահանջել ձեզնից, որ կոխոտեք իմ սրահները։
(Գրաբար) եւ ոչ թէ գայցէք յանդիման լինել ինձ: Ո՞վ իսկ խնդրեաց զայդ ի ձեռաց ձերոց: կոխել զգաւիթս իմ մի յաճախէք: