Ա. Լոպուխին
Եվ երբ դուք դեպի Ինձ կարկառեք ձեր ձեռքերը, Ես երես եմ դարձնելու ձեզանից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, Ես չեմ լսելու ձեզ․ ձեր ձեռքերը լի են արյունով: (Սինոդական թարգ․) [15]
Ձեռքերը դեպի երկինք կարկառելը կամ տարածելը բոլոր ազգերի համար ծառայում էր որպես Աստծուն ուղղված աղերսալի աղոթքների տեսանելի արտահայտություն (Գ Թագ. 8:22, 54, Սաղմ. 140:2):
Լի են արյունով. Այստեղ եբրայերեն «արյուն» բառը դրված է հոգնակի թվով, ինչը խոսում է արյան առատության մասին: Մարգարեն աղոթելու համար տաճար գնացող հրեաներին ներկայացնում է որպես հանցագործների ու մարդասպանների, որոնք դեռևս չեն հասցրել լվանալ ձեռքերն իրենց իրականացրած սպանություններից հետո:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Երբ աղօթքի համար դէպի վեր բարձրացնէք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, եւ եթէ բազմապատկէք ձեր աղօթքները, չեմ լսելու ձեզ, որովհետեւ ձեր ձեռքերը լի են արիւնով:
(Արարատ թարգ․) Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով։
(Գրաբար) յորժամ համբառնայցէք զձեռս ձեր` դարձուցից զերեսս իմ ի ձէնջ. եւ եթէ յաճախիցէք յաղաւթս` ոչ լուայց ձեզ. զի ձեռք ձեր լի են արեամբ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: