Ա. Լոպուխին
Սիոնի դուստրը մնացել է լքված, ինչպես տաղավարը՝ խաղողի այգում, ինչպես հյուղակը՝ արտում, ինչպես մի պաշարված քաղաք: (Սինոդական թարգ․) [8]
Սիոնի դուստրը Հուդայի թագավորության գլխավոր քաղաքն է՝ Երուսաղեմը: Քաղաքի բնակչությունն այստեղ ներկայացվում է դստեր կամ դստրերի կերպարանքով, որպեսզի ցույց տրվի նրա անպաշտպանությունն ու թուլությունը:
Խաղողի այգու տաղավարն այդ այգու պահակների կեցավայրն էր, և ինչպես որ այժմ է, այնպես էլ հնում այն կառուցված էր միայն փայտե շյուղերից, որոնք ծածկված էին ճյուղերով (Гейки K. Святая земля и Библия. Т. 1. СПб., 1894. էջ. 141):
Ինչպես պաշարված քաղաք. Պաշարման դժվարությունն այն էր, որ պաշարված քաղաքի հաղորդակցության բոլոր ուղիները կտրված էին և նա ստիպված էր տառապել սովից և ծարավից: Այս համեմատությունից, սակայն, պարզ է դառնում, որ այս խոսքն հնչել էր դեռևս այն ժամանակ, երբ իրական (բառի բուն իմաստով) պաշարումները դեռևս չէին սկսվել 3։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Սիոնի դուստր Երուսաղէմը պիտի մնայ լքուած, ինչպէս տաղաւարը՝ այգում, մրգապահների հիւղակը՝ սեխի պարտէզում, ինչպէս պաշարման մէջ գտնուող քաղաքը:
(Արարատ թարգ․) Սիոնի դուստրը մնացել է լքված, ինչպես մի խրճիթ այգու մեջ, ինչպես մի հյուղակ վարունգի արտում, ինչպես պաշարված մի քաղաք։
(Գրաբար) Լքեալ թողցի դուստր Սիովնի իբրեւ զտաղաւար յայգւոջ, եւ իբրեւ զհովանի մրգապահաց ի մէջ սեխենեաց. եւ իբրեւ զքաղաք պաշարեալ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: