Եսայու մարգարեության մեկնություն 10։20

Ա. Լոպուխին

20-21. Եվ այդ օրը կլինի այսպես․ Իսրայելի մնացորդացը և Հակոբի տան փրկվածներն այլևս չեն ապավինի նրան, ով հարվածեց իրենց, այլ մաքրասրտությամբ հույսները կդնեն Տիրոջ՝ Իսրայելի Սրբի վրա։  [20] Մնացորդացը դարձի կգա, Հակոբի մնացորդացը կդառնա դեպի հզոր Աստվածը։ (Սինոդական թարգ․)
   
   Իսրայելը, կամ էլ, մասնավորապես Հուդայական թագավորությունն Ասորեստանի հետ այս բախումից իմաստնացած դուրս կգա և այլևս կդադարի օգնություն փնտրել ուրիշ որևէ մեկի մոտ, բացի Տիրոջից։ Այնուամենայնիվ, այդ ճշմարիտ ճանապարհով կընթանա հրեաների միայն մի մասը (մնացորդացը)։ Հենց նրանք էլ կփրկվեն համընդհանուր կործանումից, որը շուտով կպատուհասի ժողովուրդներին, մինչդեռ այդ մնացորդացի համար դատաստանը միմիայն անցում կլինի դեպի փրկություն։

   «Այդ օրը», այսինքն՝ ակնհայտորեն, Ասորական պետության կործանումից հետո։

   «Իսրայելի մնացորդը․․․»․ իհարկե, այստեղ պետք է հասկանալ միայն Հուդայական թագավորությունը, որովհետև Իսրայելականը թագավորությունն արդեն իսկ կործանվել էր մինչև Ասորեստանի անկումը։

   «Ով հարվածեց իրենց»․ նկատի ունի ասորեստանցիներին։ Ասորեստանցիներն արդեն իրե՛նք կխոցվեն Բարձրյալի կողմից, որի համար էլ Վերջինս այստեղ «հզոր Աստված» է անվանվում (եբր․՝ «Էլ գիբբոր»)։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Այն օրը Իսրայէլից մնացածները եւ Յակոբի տնից փրկուածներն այլեւս մեղքի մէջ չեն ընկնելու եւ ոչ էլ ապաւինելու են իրենց զրկողներին, այլ արդար սրտով ապաւինելու են Աստծուն՝ Իսրայէլի Սրբին
(Արարատ թարգ․) Այն օրն Իսրայելի մնացորդն ու Հակոբի տան ազատվածներն այլևս չպիտի ապավինեն իրենց հարվածողին, այլ ճշմարտությամբ պիտի ապավինեն Տիրոջը՝ Իսրայելի Սրբին։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ ոչ եւս յաւելցին մնացորդքն Իսրայէլի եւ ապրեալքն Յակովբայ. եւ ոչ եւս ապաստան լինիցին ի զրկիչսն իւրեանց. այլ եղիցին ապաստան յԱստուած սուրբն Իսրայէլի ճշմարտութեամբ: