Եսայու մարգարեության մեկնություն 10։28

Ա. Լոպուխին

Գալիս է Այյաթ, կտրում-անցնում է Միգրոնը և Միքմաշում տեղավորում է իր պաշարները։ (Սինոդական թարգ․) [28]
   
   28-34-րդ համարներ։ Այնուամենայնիվ մինչ իր կործանումն Ասորեստանը Հուդային դեռևս շատ վնաս է հասցնելու, որի մասին և խոսում է մարգարեն՝ նկարագրելով ասորական զորքերի արշավանքը։ Սակայն, վերջիվերջո, Տերն այդ արշավանքին վերջը կդնի։

   Մարգարեն սկսում է թվարկել հրեական այն քաղաքները, որոնց կտիրանան ասորեստանցիները դեպի Հրեաստան իրենց արշավանքի ժամանակ։

   «Այյաթը» նույնն է, ինչ Գայը (Ծննդ․ 12։8), որը տեղակայված է Բեթելից հարավ-արևելք՝ Բենիամինի ցեղում։

    «Միգրոնը» հավանաբար այն քաղաքն է, որի փլատակներն այժմ «Մակրուն» են անվանվում։ Այդ քաղաքը, ինչպես երևում է, գտնվում էր Գայի և Միքմաշի միջև ընկած ճանապարհին։

   «Միքմաշը» քաղաք է Բենիամինի ցեղի տարածքում և այժմ «Մուքմաշ» անունն է կրում։ Այստեղ ասորեստանցիները թողնում են իրենց պաշարները, որովհետև ճանապարհը հետագայում չափազանց դժվար է դառնում, ինչպես նաև ա՛յն պատճառով, որ նրանք հուսով են շուտով հասնել Երուսաղեմին, որտեղ իրենց համար բավականաչափ սնունդ կգտնեն։
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Նա պիտի գայ հասնի Անգէ քաղաքը, անցնի Մակեդդովով եւ իր բեռը վայր դնի Մաքմասում:
(Արարատ թարգ․) Գալիս է Այյաթ, կտրում-անցնում է Միգրոնը և իր գույքը տեղավորում է Միքմաշում։
(Գրաբար) Քանզի հասցէ ի քաղաքն Անգէ, եւ անցցէ ի Մակեդով. եւ ի Մաքմաս դիցէ զկազմած իւր: