Ա. Լոպուխին
11-12․ Ես երկիրը պատժելու եմ չարիքի համար, իսկ անմաքուրներին՝ իրենց անօրենությունների համար: Վերջ եմ դնելու հպարտների մեծամտությանն ու անիրավների ամբարտավանությանը»: [11] «Այնպես եմ անելու, որ մարդիկ ավելի թանկ են լինելու, քան մաքուր ոսկին, տղամարդիկ՝ քան Օփիրի ոսկին»: (Սինոդական թարգ․)
«Երկիրը» (եբր.՝ «տևել») նույն երկիր մոլորակն է, սակայն այստեղ, հավանաբար, խոսքը բաբելոնական համաշխարհային միապետության մասին է (հմմտ. 24:4 և 26:9, ուր «երկիր» (եբր.՝ «գարեց») ասելով հասկացվում է Իսրայելական երկիրը):
«Մարդիկ ավելի թանկ կլինեն…», այսինքն՝ բաբելոնացիների շատ քիչ մասն է միայն ողջ մնալու:
«Օփիրի ոսկին»․ ենթադրվող չորս երկրներից (Հարավային Արաբիա, Արևելյան Աֆրիկա, Հնդկաստան և Արևելյան տարածաշրջաններն առհասարակ) «Օփիր» անվան տակ ավելի հավանական է հասկանալ Աֆրիկան, որի անվանումը (հին ազգերի մոտ՝ «Աֆեր») հիշեցնում է «Օփիր» տեղանունը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրաւների հպարտութիւնը, ամբարտաւանների մեծամտութիւնը պիտի խոնարհեցնեմ:
(Արարատ թարգ․) «Ես կպատժեմ աշխարհին իր չարության համար և ամբարիշտներին իրենց անօրենության համար. կդադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը և կխոնարհեցնեմ բռնավորների գոռոզությունը։
(Գրաբար) Եւ հրաման տաց ընդ ամենայն տիեզերս զչարիս, եւ ամպարշտաց զմեղս իւրեանց. եւ կորուսից զհպարտութիւն զանաւրինաց, եւ զբարձրութիւն ամբարտաւանից խոնարհեցուցից:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: