Եսայու մարգարեության մեկնություն 13։13

Ա. Լոպուխին

«Այս պատճառով շարժելու եմ երկինքը, և երկիրը իր տեղից շարժվելու է զորությունների Տիրոջ ցասումից՝ Նրա վառվող զայրույթի օրը»: (Սինոդական թարգ․) [13]
   
   Քաղաքական ցնցումները մարգարեի խոսքերում հաճախակի հանդիպում են որպես բնության մեջ տեղի ունեցող ցնցումներ (հմմտ. Ես. 24:19, 34:4, Եր. 4:23, 26, Հովել 3:15, 16):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Այն օրը, երբ Զօրութիւնների Տիրոջ բարկութիւնը վրայ հասնի, նրա զայրոյթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, եւ երկիրն իր հիմքերից պիտի սասանուի:
(Արարատ թարգ․) Դրա համար կցնցեմ երկինքը, և երկիրն իր տեղից կսասանվի, Զորությունների Տիրոջ վրդովմունքի ժամանակ՝ բորբոք բարկության օրը։
(Գրաբար) Զի երկինք զայրասցին, եւ երկիր սասանեսցի ի հիմանց իւրոց, վասն սրտմտութեան բարկութեան Տեառն զաւրութեանց. յաւուր յորում հասեալ իցէ սրտմտութիւն նորա: