Ա. Լոպուխին
«Այլ այնտեղ բնակվելու են անապատի գազանները, ու տները լցվելու են բվեճներով: Ջայլամներ են բնակվելու նրա մեջ, այծամարդերն են թռչկոտելու այնտեղ»: «Շնագայլերն են ոռնալու նրա դահլիճներում, և բորենիները՝ զվարճանքի տներում»: (Սինոդական թարգ․) [21]
«Անապատի գազանները», եբրայերեն՝ «ցիյյիմ» («ցիյյա»՝ «չոր երկիր, անապատ», ուստի և «ցիյյիմ»՝ «անապատի բնակիչներ»):
«Բվեճներ», եբրայերեն՝ «օխիմ». այս բառն առաջանում է «օ՜խ» կամ «ա՜խ» ձայնարկությունից, որը հիշեցնում է բուի կամ բվեճի ձայնը 3»:
«Ջայլամներ», եբրայերեն՝ «բենոտ յաանա», այսինքն՝ «աղմուկի դուստրեր»: Այսպես էին անվանվում էգ ջայլամները, որոնք յուրահատուկ ձայներ էին արձակում 4»:
«Այծամարդեր», եբրայերեն՝ «սեիրիմ», որ թարգմանվում է՝ «մազոտ»: Սրանք, ամենայն հավանականությամբ, վայրի այծերն են 5»:
«Շնագայլերը»․ եբրայերեն՝ «իյյիմ», այսինքն՝ «ոռնացող» (գազաններ):
«Բորենիներ», եբրայերեն՝ «տաննիմ»: Այս կենդանիները չափազանց անտանելի ոռնոց են արձակում 6»:
«Զվարճանքի տներում», այսինքն՝ այն վայրերում, որտեղ առաջ տավիղի և հրաշագեղ երգչուհիների երգեցողության ձայներ էին լսվում:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Այնտեղ կայան են գտնելու վայրի գազանները, նրանց տները լցուելու են աղաղակով, այնտեղ բուն են դնելու համբարուները, դեւերն են կաքաւելու այնտեղ, յուշկապարիկներն են բնակուելու նրա մէջ, ոզնիներն են ձագ հանելու նրա ապարանքներում:
(Արարատ թարգ 21-22) այլ վայրի գազաններն են մակաղելու այնտեղ, բվերն են լցնելու նրանց տները, այնտեղ ջայլամներն են բնակվելու, այծամարդերն են պար գալու, բորենիներն են ոռնալու նրա պալատներում, և աղվեսները՝ նրա ապարանքներում։ Նրա ժամանակը հասնելու մոտ է, և նրա օրերը չպիտի երկարաձգվեն։
(Գրաբար 21-22) Այլ անդ հանգիցեն գազանք վայրենիք. եւ լցցին տունք նոցա աղաղակաւ. եւ անդ հանգիցեն համբարուք, եւ անդ դեւք կաքաւեսցեն. եւ յուշկապարիկք բնակեսցեն ի նմա. եւ ոզնիք ձագս հանցեն յապարանս նորա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: