Ա. Լոպուխին
«Ես Իմ ընտրյալներին հրաման տվեցի ու Իմ հզորներին կանչեցի Իմ բարկությունը գործադրելու համար, նրա՛նց, ովքեր ցնծում էին Իմ փառավորության մեջ»: (Սինոդական թարգ․) [3]
«Ես հրաման տվեցի», այսինքն՝ սրան հաջորդող հրամանները ևս Տերն է տալիս:
«Ընտրյալներին»․ եբրայական տեքստում ավելի սուր արտահայտութուն է օգտագործվում՝ «սրբացվածներին»: Հեթանոսական զորքերն այսպես են կոչվում այն պատճառով, որ նրանք այս պարագայում համարվում են Աստծո արդար ցասումի զենքը (հմմտ. Հովել 4:9․ Եր. 22:7, 51:27 և այլն):
«Ովքեր ցնծում էին», այսինքն՝ ուրախությամբ էին իրականացնում Աստծո կամքը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Իմ նուիրեալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպէսզի գոհացում տան իմ բարկութեանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում:
(Արարատ թարգ․) Ես եմ հրամայել իմ սուրբ նվիրյալներին, կանչել եմ նաև իմ ուժեղ մարդկանց, իմ վեհափառության համար ցնծացողներին՝ իմ բարկությունը գործադրելու համար»։
(Գրաբար) եւ ես տաց հրաման: Նուիրեալք են` եւ ես ածից զնոսա. դիմեալ գան սկայք յագեցուցանել զսրտմտութիւն իմ. խնդան` գան միանգամայն, եւ թշնամանեն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: