Եսայու մարգարեության մեկնություն 13։4

Ա. Լոպուխին

«Լեռների վրա մեծ աղմուկ է՝ նման բազմամարդ ժողովրդի ձայնի, ի մի հավաքված թագավորությունների ու ժողովուրդների ապստամբության աղմուկ. Զորությունների Տերը մարտական զորք է հավաքում»: (Սինոդական թարգ․) [4]
   
   «Աղմուկ՝ լեռների վրա»․ քանի որ մարգարեն նկատի ունի թշնամական գնդերի հարձակումը Բաբելոնի վրա, ուստի «լեռներ» ասելով էլ, հավանաբար, նկատի ունի Զագրայի լեռներն ու Պուշշի լեռան հյուսիսային մասերը, որոնք Բաբելոնը բաժանում էին Մարաստանից ու Պարսկաստանից:

   «Թագավորությունների ու ժողովուրդների»․ հայտնի է, որ Մարական թագավորությունը (17-րդ համար) և Պարսկաստանը (հմմտ. Ես. 21:2), ինչպես նաև հայերը միավորվել էին Բաբելոնական թագավորությունը կործանելու համար: Իհարկե մարա-պարսկական զորքում առկա էին նաև բազմաթիվ այլազգիներ, որոնք ենթակա էին այս թագավորություններին:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Լեռների վրայ բազում ցեղերի ձայնն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն. միահամուռ հաւաքուած թագաւորների ու ցեղերի ձայնն է հնչում»: Զօրութիւնների Տէրը հրաման է արձակել սպառազէն ազգերին,
(Արարատ թարգ․) Լսե՛ք. աղմուկ կա լեռների վրա, մեծ բազմության նման. լսե՛ք ժխոր ազգերի, թագավորությունների հավաքի ձայնը։ Զորությունների Տերը պատերազմի ելած զորքի զորահանդես է անում,
(Գրաբար) Ձայն ազգաց բազմաց ի վերայ լերանց` ի նմանութիւն ազգաց բազմաց: ձայն թագաւորաց եւ ազանց միահամուռ ժողովելոց: Տէր զաւրութեանց հրաման ետ ազգաց սպառազինաց,