Եսայու մարգարեության մեկնություն 13։6

Ա. Լոպուխին

«Ողբացե՛ք, քանզի մոտ է Տիրոջ օրը, և այն գալիս է որպես կործանարար ուժ Ամենակալից»: (Սինոդական թարգ․) [6]
   
   Տիրոջ օրն արդեն իսկ մոտ է, և այդ իսկ պատճառով էլ բաբելոնացիները հուսահատության են մատնվել: Այդ օրը Բաբելոնի համար սարսափելի է լինելու, ինչպես Աստծո դատաստանի օրն ամբողջ աշխարհի համար, երբ լուսատուները պիտի մարեն, իսկ երկիրը պիտի դողա:

   «Ողբացե՛ք»․ սա ուղերձ է՝ ուղղված բաբելոնացիներին:

   «Տիրոջ օրը»․ Ես. 2:12:

   «Ամենակալից»․ կործանումը, հետևաբար, կլինի ամբողջական և անդառնալի:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ողբացէ՛ք, քանզի մօտ է Տիրոջ օրը, եւ հասել է Աստծու պատուհասը:
(Արարատ թարգ․) Ողբացե՛ք, որովհետև մոտ է Տիրոջ օրը, որն իբրև ավերում գալու է Ամենակարողից։
(Գրաբար) Ողբացէք զի մերձ է աւր Տեառն, եւ բեկումն յԱստուծոյ հասեալ է: