Եսայու մարգարեության մեկնություն 14։17

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Աւերակ էր դարձնում աշխարհներ, քանդում նրանց քաղաքները, գերիներին չէր թողնում վերադառնալ»:
   
   Աշխարհը անապատ դարձնել:
   Տե՛ս, ասում է՝ աշխարհները անապատ են լինելու, քանզի արդարներին ընդունելու է արքայությունը, իսկ մեղավորներին՝ գեհենը, ըստ այն խոսքի, թե՝ «Երկրում պակասելու են մեղավորները» (Սաղմ. 105։35): Քանզի այն գալուստը առաջինի նման, երբ եկավ մեղքերը վերցնելու, առանց ոտնաձայնության չի լինելու, «ասես անձրևը բրդի վրա» (Սաղմ. 71։6): Այլ գալու է արդարության համար վրեժխնդիր լինելու, որի պատճառով երկինքն ու երկիրը, բոլոր արարածները դողալու են: Եվ այն օրը ոչ միայն բարկության, այլև՝ պարգևների համար է: Ինչո՞ւ է չարի անունով կոչվում և ոչ թե՝ բարու. սա երեք բանի պատճառով է. նախ՝ մեր ծուլության, որպեսզի գոնե այդպես զգաստանանք, երկրորդ՝ այն, որ դա պարգևների օր է՝ բոլորը գիտեն, բայց որ դա նաև պատիժների օր է՝ տեղյակ չեն, երրորդ՝ որովհետև հավատում են մեծարանքին, իսկ տանջանքներին՝ ոչ, որի պատճառով մշտապես հիշատակում է տանջանքները:
   

Ա. Լոպուխին

«Տիեզերքն անապատ էր դարձրել ու կործանել էր նրա քաղաքները, իսկ իր գերիներին չէր թողնում տուն վերադառնալ»: (Սինոդական թարգ․) [17]
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 14:16
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) աւերակ էր դարձնում աշխարհներ, քանդում նրանց քաղաքները, գերիներին չէր թողնում վերադառնալ»:
(Արարատ թարգ․) անապատի էր վերածում աշխարհը, կործանում էր նրա քաղաքները, իր բանտարկյալներին չէր արձակում, որ տուն գնան”։
(Գրաբար) որ առնէր զամենայն տիեզերս աւերակ, եւ քակէր զքաղաքս նոցա. գերեաց գերեդարձ ոչ արար: