Ա. Լոպուխին
«Եվ նրանց վերցնելու են ժողովուրդները և բերելու են իրենց տեղերը, ու Իսրայելի տունը նրանց ընդունելու է Տիրոջ երկրում որպես ստրուկներ և ստրկուհիներ, ու գերի է վերցնելու իրեն գերի պահողներին և իշխելու է իրեն կեղեքողներին»: (Սինոդական թարգ․) [2]
«Եվ նրանց վերցնելու են ժողովուրդները», այսինքն՝ ամեն կերպ օժանդակելու են գերությունից հայրենի երկիր վերադաձող հրեաներին (հմմտ. Եզր. 1):
«Իսրայելի տունն ընդունելու է նրանց»․ այս միտքը ներկայացնում է հինկտակարանյան հրեաների համընդհանուր մտածելակերպը, նրա՛նց, ովքեր վստահ էին, որ Մեսիայի թագավորության մեջ իրենք առանձնահատուկ, մենաշնորհային տեղ են զբաղեցնելու, իսկ մնացած բոլոր ժողովուրդներն Իսրայելի հետ համեմատած ծառայական կարգավիճակում են լինելու (Գ Թագ. 9:20-22): Սակայն Եսայի մարգարեի խոսքում այս մտայնությունը մեղմացվում է այն հանգամանքով, որ հեթանոսների՝ հրեաներին հնազանդությունը լինելու է կամավոր կերպով: Հասկանալի է, որ մարգարեին հայտնություն է տրվել բոլոր ժողովուրդների՝ դեպի Քրիստոսի Եկեղեցի դարձի մասին, այն նո՛ւյն Քրիստոսի Եկեղեցի, որը Հին Կտակարանում առհասարակ ընկալվում էր որպես Իսրայելի ընտրյալ մնացորդ։ Մարգարեն, սակայն, հինկտակարանյան բոլոր մարդկանց հատուկ ապագա իրադարձությունների մասին ոչ կատարյալ պատկերացմամբ (Ա Պետ. 1:11) վերոնշյալ միտքն ըմբռնում է որպես մյուս ազգերի հնազանդեցում հրեա ժողովրդին:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նրանց ընդունելու են հեթանոսները եւ բերելու են իրենց տեղերը, որ ժառանգեն եւ բազմանան Աստծու երկրում՝ ծառաներով ու աղախիններով: Նրանց գերեվարողները գերիներ են դառնալու, նրանց տիրողները նրանց ծառայութեան տակ են ընկնելու:
(Արարատ թարգ․) Ժողովուրդները նրանց առնելու և տանելու են իրենց վայրը, և Իսրայելի տունը պիտի ժառանգի նրանց Տիրոջ հողի վրա՝ իբրև ծառաների և աղախինների։ Նրանք գերի պիտի դարձնեն իրենց գերեվարողներին և պիտի տիրեն իրենց վրա բռնացողներին։
(Գրաբար) Ընկալցին զնոսա հեթանոսք, եւ ածցեն ի տեղիս իւրեանց` եւ ժառանգեսցեն: եւ բազմասցին յերկրին Աստուծոյ ի ծառայս եւ յաղախնայս: եւ եղիցին գերիք գերեվարք նոցա, եւ անկցին ի ծառայութիւն որ տիրէին նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: