Եսայու մարգարեության մեկնություն 14։22

Ա. Լոպուխին

22-23. «Եվ նրանց դեմ եմ ելնելու,- ասում է Զորությունների Տերը,- ու ոչնչացնելու եմ Բաբելոնի անունն ու նրա մնացորդը՝ և՛ որդուն, և՛ թոռանը»,- ասում է Տերը: [22] «Եվ այն դարձնելու եմ ոզնիների բնակավայր ու ճահիճ, և ոչնչացնող ավելով սրբելու եմ այն»,- ասում է Զորությունների Տերը: (Սինոդական թարգ․)
   
   Բաբելոնն իր բոլոր բնակիչներով ոչնչացվելու է Աստծո կողմից: Նրա անունն ու երբեմնի փառքն առհավետ ոչնչանալու են:

   «Այն դարձնելու եմ ոզնիների բնակավայր ու ճահիճ» Ոզնիներն, իսկապես, բնակվում են Եփրատի կղզիներում ու բավականին մեծ չափեր են ունենում (Echineus aquatica):

   Քանի որ Եփրատի ամբարտակներն ու պատնեշները, որոնք հսկայական նշանակություն ունեին Բաբելոնի ոռոգման համար, ոչնչացվել էին հույների կողմից՝ Ալեքսանդր Մակեդոնացու՝ դեպի Միջագետք կատարած արշավանքի ժամանակ, ուստի Բաբելոնը կամ Խալդեան, լինելով ցածրադիր երկիր, սկսել էր լցվել ջրով, ինչի հետևանքով այնտեղ սկսել էին առաջանալ մեծաքանակ ճահիճներ, որոնք աղտոտում էին ողջ շրջակայքը:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) «Պիտի ելնեմ նրանց դէմ, -ասում է Զօրութիւնների Տէրը,- պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զաւակը»: Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Բաբելոնն աւերակ պիտի դարձնեմ,
(Արարատ թարգ․) «Ես վեր եմ կենալու նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- և Բաբելոնից ջնջելու եմ նրա անունն ու մնացորդը, նրա զարմն ու սերունդը»,- ասում է Տերը։
(Գրաբար) Յարեայց ի վերայ նոցա ասէ Տէր Սաբաւովթ. եւ կորուսից զանուանս նոցա` եւ զզարմ եւ զզաւակ: Այսպէս ասէ Տէր զաւրութեանց. արարից զԲաբելովն աւերակ,