Եսայու մարգարեության մեկնություն 14։31

Ա. Լոպուխին

«Ողբացեք, դարպասնե՛ր, աղաղակիր, քաղա՛ք: Դու կործանվելու ես, փղշտացիների ամբողջ երկի՛ր, քանի որ հյուսիսից ծուխ է գալիս, ու նրանց շարքերում այլևս ոչ ոք չկա»: (Սինոդական թարգ․) [31]
   

   «Դարպասներ»․ այստեղ կիրառված է փոխաբերության ժանրը: Մարգարեն, իհարկե, նկատի ուներ ժողովրդին, որը ցերեկը հավաքվում էր քաղաքի դարպասների մոտ, որպեսզի իմանար բոլոր թարմ նորությունները:

   «Ծուխն» ա՛յն քաղաքների ծուխն է, որոնք ասորեստանյան զորքերն այրել էին իրենց ճանապարհին (հյուսիսից՝ հարավ)։ Համաձայն մի հնագույն արձանագրության՝ ասորեստանցիներն այդ քաղաքները «կրակով այրում էին, դատարկում, վերածում էին ավերակների ու փոշու» (Ռագոզինա, Ասորեստանի պատմություն, էջ 60):
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Ողբացէ՛ք, քաղաքների՛ դարպասներ, ձա՛յն բարձրացրէք, տագնապա՛ծ քաղաքներ եւ բոլո՛ր այլազգիներ, ծուխ ելաւ հիւսիսից, եւ այլեւս ոչ ոք չի լինի:
(Արարատ թարգ․) Ողբա՛, ո՛վ դարպաս, աղաղակի՛ր, ո՛վ քաղաք։ Ո՛վ փղշտացիների երկիր, բոլո՛րդ, հալվի՛ր, որովհետև հյուսիսից ծուխ է գալիս, և նրա շարքերում անկարգություն չկա։
(Գրաբար) Ողբացէք դրունք քաղաքաց. ձայնս արկցեն քաղաքք խռովեալք ամենայն այլազգիք. ծուխ ել ի հիւսւսոյ, եւ ոչ եւս գտանիցի: