Ա. Լոպուխին
«Եսեբոնն ու Ելեիալան աղաղակում են, նրանց ձայնը լսվում է մինչև Հասսա: Նրանց հետևից ողբում են նաև մովաբացի զինվորները, նրա հոգին ալեկոծվում է իր ներսում»: (Սինոդական թարգ․) [4]
«Եսեբոնը» քաղաք է, որը գտնվում էր Մեդևայից դեպի հյուսիս (Թվ. 21:25):
«Ելեիալան» գտնվում է Եսեբոնից դեպի հարավ-արևելք, և այս երկու քաղաքների միջև կես ժամվա ճանապարհ է:
«Հասսա»-ն, հավանաբար, մովաբական երկրի ամենածայրամասային կետն էր՝ նրա արևելյան սահմանին (Բ Օր. 2:32):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եսեբոնն ու Ելէիլան գոյժ բարձրացրին, նրանց ձայները մինչեւ Յասսա հասան, ահա թէ ինչու մովաբացու ձայնը հնչում է երկար, եւ նա ճանաչում է իրեն:
(Արարատ թարգ․) Եսեբոնն ու Եղեաղեն աղաղակում են, նրանց ձայնը լսվում է մինչև Հասսա։ Դրա համար Մովաբի զինյալները գոռում են, նրա հոգին սարսռում է։
(Գրաբար) Զի գուժեաց Եսեբոն, եւ Ելէիլա. մինչչեւ Յասա լսելի եղեն ձայնք նոցա: վասն այսորիկ երկար մովաբացւոյն գոչէ, եւ անձն իւր ծանիցէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: