Եսայու մարգարեության մեկնություն 16։11

Ա. Լոպուխին

«Այդ պատճառով իմ հոգին հառաչում է Մովաբի համար, ինչպես տավիղը, և իմ սիրտը՝ Կիր-հարեսեթի համար»: (Սինոդական թարգ․) [11]
   

   Մարգարեն, լսելով, որ սա Տիրոջ արդար ցասումի գործն է ընդդեմ մովաբացիների, առավել ևս սկսում է խղճալ նրանց, քանի որ գիտակցում է, թե որքան սոսկալի է Բարձրյալի ցասումին արժանանալը:

   «Հոգին հառաչում է»․ մարգարեի լացը ծնվում է ներքուստ՝ դուրս է գալիս սրտի խորքերից: Սա իրական վիշտ է (հմմտ. Հոբ 30:27):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ահա թէ ինչու իմ աղիքները քնարի նման պիտի հնչեն Մովաբի համար, իսկ իմ փորը, իբրեւ պարիսպ, նորոգեցիր:
(Արարատ թարգ․) Ահա թե ինչու իմ սիրտը քնարի նման հեծեծում է Մովաբի վրա, և իմ հոգին՝ Կիր-հարեսեթի վրա։
(Գրաբար) Վասն այսորիկ որովայն իմ ի վերայ Մովաբու իբրեւ զքնար հնչեսցէ. եւ զփոր իմ իբրեւ զպարիսպ նորոգեցեր: