Եսայու մարգարեության մեկնություն 19։21

Ա. Լոպուխին

21-22․ «Եվ Տերն Իրեն հայտնի պիտի դարձնի եգիպտացիներին, ու այն օրը եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը և զոհեր ու ընծաներ պիտի մատուցեն, ուխտ պիտի կապեն Տիրոջ հետ ու պիտի կատարեն այն»: [21] «Եվ Տերը հարվածներ պիտի հասցնի եգիպտացիներին, բայց և հարվեծելուց զատ նաև պիտի նրանց, ու նրանք պիտի դառնան դեպի Տերը, և Նա պիտի լսի նրանց ու պիտի բժշկի»: (Սինոդական թարգ․)
   
   «Եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը», այսինքն՝ պետք է հավատան Բարձրյալին, պիտի ընդունեն Նրան որպես Ճշմարիտ Աստված:

   «Զոհեր ու ընծաներ», այսինքն՝ արյունոտ զոհաբերություններ, ինչպես նաև պարզ նվիրաբերումներ հացի տեսքով:

   «Եվ Տերը հարվածների պիտի հասցնի», այսինքն՝ Տերը ժամանակավոր պատիժներ է տալու եգիպտացիներին, ինչպես որ Նա վարվում էր նաև հրեաների հետ:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Տէրը յայտնի պիտի դառնայ եգիպտացիներին, ու այն օրը եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը եւ մատուցեն զոհեր ու ընծաներ, ուխտ պիտի դնեն Աստծուն եւ կատարեն այն:
(Արարատ թարգ․) Տերը իրեն ճանաչել է տալու Եգիպտոսում, և եգիպտացիներն այդ օրը պիտի ճանաչեն Տիրոջը, զոհեր ու ընծաներ պիտի մատուցեն, ուխտ պիտի անեն Տիրոջը և կատարեն այն։
(Գրաբար) Եւ ծանիցի Տէր եգիպտացւոցն. եւ ծանիցեն եգիպտացիքն զՏէր յաւուր յայնմիկ: եւ մատուսցեն զոհս եւ պատարագս, եւ դիցեն ուխտս Տեառն` եւ կատարեսցեն: