Ա. Լոպուխին
«Այն տարի, երբ Տարաթանը, Ասորեստանի Սարգոն արքայի կողմից ուղարկվելով, եկավ Ազոտոս, պատերազմ մղեց Ազոտոսի դեմ ու գրավեց այն»։ (Սինոդական թարգ․) [6]
Ասորեստանցիների կողմից փյունիկյան Ազոտոս քաղաքի նվաճումից հավանաբար որոշ ժամանակ առաջ Եսայի մարգարեն Տիրոջից պատվեր էր ստացել հանել իր վերնազգեստն ու հողաթափերը, և մարգարեն կատարել էր այդ պատվերը:
«Տարաթան»․ սա ասորերեն բառ է («տարտանու»), որը նշանակում էր «զորքի գերագույն հրամանատար», և այդ անձը թագավորից հետո երկրորդ տեղն էր զբաղեցնում երկրում:
«Սարգոնի կողմից»։ 1847 թվին հայտնաբերվել են Ասորեստանի Սարգոն (ասորերենում՝ «Սարրուկինա») թագավորի՝ Սենեքերիմի հաջորդի արձանագրությունները: Նա գրավել էր Սամարիան (722 թվին), որի պաշարումը նախաձեռնել էր դեռևս իր նախորդ Սալմանասար 4-րդը, իսկ 711 թվին Սարգոնի զորքերի հրամանատարը գրավում է փյունիկեցիների Ազոտոս քաղաքը, որի Ազզուր թագավորը հրաժարվել էր հարկ վճարել ասորեստանյան թագավորին, ու բացի այդ էլ դաշինք էր կնքել փարավոնի հետ: Սարգոնը, ինչպես դա երևում է նրա արձանագրություններից, կասկածում էր, որ Հրեաստանը նույնպես մասնակից էր փյունիկեցիների ծրագրերին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն տարին, երբ Տանաթանը, Ասորեստանի Առան արքայի կողմից ուղարկուելով, եկաւ Ազոտոս, պատերազմ մղեց Ազոտոսի դէմ եւ գրաւեց այն,
(Արարատ թարգ․) Այն տարին, երբ Տարաթանը, Ասորեստանի Սարգոն թագավորի կողմից ուղարկվելով, եկավ Ազոտոս և Ազոտոսի դեմ պատերազմեց ու գրավեց այն,
(Գրաբար) Յաւուր յորում եկն Տանաթան յԱզովտոս` ի ժամանակին իբրեւ արձակեցաւ յԱռանայ արքայէ Ասորեստանեայց. եւ ետ պատերազմ ընդ Ազովտայ, եւ առ զնա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: