Եսայու մարգարեության մեկնություն 21։6

Ա. Լոպուխին

Քանզի Տերն ինձ այդպես է ասել․ «Գնա՛, պահա՛կ կանգնեցրու, թո՛ղ որ նա հայտնի այն, ինչ որ կտեսնի»։ [6] (Սինոդական թարգ․)
   
   Այս համարում Տերն անմիջապես մարգարեին է պատվիրում պատրաստվել Բաբելոնի ճակատագրի մասին հայտնությունն ընդունելուն։ Այստեղ «պահակ» անվան տակ չի հասկացվում ինչ-որ հատուկ անձ, այլ խոսքը հենց իր՝ Եսայու մասին է, ինչը երևում է 11-րդ համարից, որտեղ Եդովմը Եսայուն դիմում է որպես պահակի։ Այսպիսով այստեղ մենք ականատես ենք լինում պոէտիկական փոխառնության հատուկ ոճի։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. «Ինքդ անձամբ գնա դէ՛տ եղիր, ինչ որ տեսնես՝ կը պատմես»:
(Արարատ թարգ․) քանզի Տերն ինձ այսպես է ասել. «Գնա՛, դե՛տ կարգիր, որ իմաց տա, ինչ որ կտեսնի»։
(Գրաբար) Զի այսպէս ասաց ցիս Տէր. գնա դու անձամբ անձին դէտ լինիջիր, եւ զոր ինչ տեսանիցես պատմեսջիր: