Ա. Լոպուխին
17-18․ Եվ յոթանասուն տարիներն ավարտվելուն պես Տերը կայցելի Տյուրոսին, և Տյուրոսը նորից կվերադառնա իր վարձին և կպոռնկանա ամբողջ աշխարհում եղող բոլոր թագավորությունների հետ։ [17] Սակայն նրա առևտուրն ու օգուտը կնվիրաբերվեն Տիրոջը, դրանք չեն կողպվի և չեն դրվի պահեստներում, քանի որ առևտրից եկող օգուտը կանցնի Տիրոջ առջև բնակվողներին, որպեսզի նրանք կուշտ ուտեն և ընտիր զգեստներ ունենան։ (Սինոդական թարգ․)
«Կպոռնկանա», այսինքն՝ վաճառականությամբ կզբաղվի։ Վաճառականությունը համեմատվում է պոռնկության հետ, քանի որ այն, ինչպես որ պոռնկությունն է, ենթադրում է մեկի շփումը շատերի հետ, և այդ շփումն էլ զերծ չէ կեղտոտ նպատակներից (շահույթ)։
«Տիրոջ առջև բնակվողներին», այսինքն՝ հրեաներին, որոնք ապրում էին Սիոնում, կամ էլ, ավելի շուտ, Քրիստոսի Եկեղեցուն։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ու եօթանասուն տարի յետոյ Տէրը պիտի այցելի Տիւրոսին, որը նորից նոյն կարգով պիտի վերահաստատուի, ինչպէս առաջ էր, եւ այնտեղ պիտի կատարուի աշխարհի երեսին գոյութիւն ունեցող բոլոր երկրների թագաւորների առեւտուրը:
(Արարատ թարգ․) Ու յոթանասուն տարուց հետո Տերն այցելության կգա Տյուրոսին, և նա կվերադառնա իր վարձին ու կպոռնկանա աշխարհի երեսին եղած երկրների բոլոր թագավորությունների հետ։
(Գրաբար) Եւ եղիցի յետ ամացն եւթանասնից, այց արասցէ Տէր Տիւրոսի. եւ միւս անգամ անդրէն ի նոյն յառաջին կարգն հաստատեսցի: եւ եղիցի ի նմա վաճառ ամենայն թագաւորաց տիեզերաց ընդ ամենայն երեսս երկրի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: