Եսայու մարգարեության մեկնություն 24։17

Ա. Լոպուխին

17-18․ Սարսափ և վիհ և որոգայթ կա քեզ համար, երկրի՛ բնակիչ։ [17] Այդ ժամանակ սարսափի ձայնից փախչողը կընկնի վիհի մեջ, իսկ ով դուրս գա վիհից, կընկնի որոգայթի մեջ, քանի որ երկնային բարձունքի պատուհանները կբացվեն, և երկրի հիմքերը կցնցվեն։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեի կողմից այստեղ ներկայացվող Աստծո դատաստանը հորդում է Աստվածային բարկության ա՛յն գավաթներից, որոնք պատկերվում են Հայտնության մեջ (գլուխ 16)։

   «Որոգայթը», նույնն է թե՝ ցանցը, որն Արևելքում օգտագործում էին թռչուններ և գազաններ որսալու համար։

   18-20-րդ համարները։ Մարգարեն նկարագրում է  այն ջրհեղեղը, որը կկործանի երկիրը, ինչպես նաև խոսում է երկիրը ցնցող սարսափելի երկրաշարժերի մասին։

   «Երկնային պատուհաններ» – Ծննդ․ 7:11

   «Երկրի հիմքերը» – հրեաները երկիրը պատկերացնում էին հիմքերի կամ սյուների վրա կանգնած ձևով (հմմտ․ Ա Թագ․ 2։8)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ահը, գուբը եւ որոգայթը թող սպառնան ձեզ, ո՛վ երկրի բնակիչներ:
(Արարատ թարգ․) Սարսափ, վիհ ու որոգայթ կա քեզ վրա, ո՛վ երկրի բնակիչ։
(Գրաբար) Ահ, գուբ, եւ որոգայթ ի վերայ ձեր բնակիչք երկրի: